Խոսք
Անահիտ Օհանյան. Երբ այլևս ոչինչ չմնա «փրկելու», կհայտարարի. զիջեցինք պետությունը, բայց փոխարենը «ազատվեցին պատմության ծանր լծից
Լուսանկարը՝ «Հետք»-ի
Քաղաքագիտական մտքի պատմության մեջ հազիվ թե գտնվի մեկ այլ օրինակ, երբ իշխանությունը շարունակական կապիտուլյացիաներն ու զիջումները մատուցի որպես ազգափրկիչ առաքելություն։
Ինչ նիկոլը եկել է իշխանության, «փրկում ու փրկում է»։
- «Դժգույն ու դժբախտ» Շուշին հանձնեց- Ստեփանակերտը «փրկեց»։
- Ստեփանակերտը հանձնեց- 25 000 կյանք «փրկեց»։
- 5000 զոհ տվեց- Հայաստանի անկախությունը «փրկեց»։
- Նոյեմբերի 9-ը ստորագրեց-120 000 արցախցու «փրկեց»։
- Նոյեմբերի 9-ը չկատարեց- 120 000 արցախցու մեկ տարվա սովից հետո Երևանում «փրկեց»։
- Արցախը հանձնեց-ռուսական «թոկից փրկեց»։
- Սև լճի տարածքի 30 տոկոսի համար չկռվեց ու էլի կյանքեր «փրկեց»։
- Ցատկեց Եվրոպայի գիրկը- ռուսական «լծից փրկեց» ։
- Գորիս-Կապան ճանապարհը տվեց-Զանգեզուրի միջանցքը «փրկեց»։
- Միջանցքը տվեց Սյունիքը «փրկեց»։
- Տավուշի դիրքերն ու Կիրանցի հողերը տվեց «երկուշաբթի օրվա պատերազմից փրկեց»:
- Ջերմուկի բարձունքները թողեց թշնամուն «խաղաղության գործընթացը փրկեց»։
- Մասիս սարից ու զինանշանից հրաժարվեց «իրական Հայաստանը փրկեց»:
- 1.5 միլիոն նահատակների իրավունքները կասկածի տակ դրեց- Էրդողանի հետ «երկխոսությունը փրկեց»:
- Վերընտրվեց- սեպտեմբերյան լայնամաշտաբ պատերազմից «փրկեց»։
- Տիգրանաշենն ու անկլավները պետք է հանձնի, որ Երևանը «փրկի»։
- Սահմանադրությունն է փոխում, որ էլի «փրկի»։
Իսկ հաջորդիվ մեզ կբացատրի:
Սյունիքի վերահսկողությունը պետք է հանձնենք Թեյրանին, որ Սյունիքը ԱՄՆ-ից «փրկենք»:
Իսկ երբ այս «փրկչական» աճպարարության արդյունքում այլևս ոչինչ չմնա «փրկելու», այդ ժամանակ էլ հպարտորեն կհայտարարի, թե զիջեցինք պետությունը, բայց փոխարենը «ազատվեցին պատմության ծանր լծից»
«Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Կապան-Մեղրի հատվածում 2020 թ.-ից»՝ այստեղ:


