«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Արթուր Խաչատրյան. Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման

Արթուր Խաչատրյան. Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման

Էներգետիկ գաղութացման ուրվականը․․․

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է տարածաշրջանում կանաչ էներգետիկայի զարգացման, Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող «կանաչ միջանցքի» մասին՝ կանաչ էներգետիկան կոչելով «խաղաղության դիվիդենտ»։ Նա նաև անդրադարձել է 800 գիգավատտի պոտենցիալ ունեցող քամու էներգիայի և Հայաստանի հետ էներգետիկ փոխկապակցվածության մասին։ 

Կասպից ծովից մինչև Եվրոպայի սահման ատոմային էլեկտրակայան ունի միայն Հայաստանը։ Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման։ Ի՞նչ է փոխարենն առաջարկում Ադրբեջանը։ «Կանաչ» հոսանք մատակարարել Հայաստանին։ Այսինքն․ խաղաղություն եք ուզում, փակեք ատոմակայանը, մենք ձեզ հոսանք կմատարարարենք։ Հավանաբար հենց սրա համար է ԹՐԻՓՓ-ում հայտնվել «էներգետիկ» բաղադրիչը։ 

Ադրբեջանն ավելի քան երեք տասնամյակ պահանջում է փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ ՀԱԷԿ-ը, շատ լավ գիտակցելու կայանի դերը մեր էներգետիկ անկախությունն ապահովելու տեսանկյունից։ Հայաստանը միշտ հրաժարվել է։ Իսկ հիմա Ադրբեջանը ՀԱԷԿ-ի փակումը կապակցում է «խաղաղության» հետ։

Փակել ատոնակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա։ Անկախ Հայաստանի  էներգետիկ կախվածությունն Ադրբեջանից։ Ականջահաճո կանաչ էներգիան այլևս Հայաստանը գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Արթուր Խաչատրյան