Գիտությունից՝ պետություն. Խաղաղություն, թե՞ ստատուս-քվո. (ֆիլմ. մաս 3)
«Գիտությունից՝ պետություն. քաղաքական դիմանկարի ուրվագծեր» ֆիլմի երրորդ՝ եզրափակիչ մասը պատմում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին տարիների եւ հրաժարականի մասին։
Անկախ Հայաստանը ծնվեց որպես ժողովրդավարական պետություն, բայց ազատության հետ եկան նաեւ սուր քաղաքական պայքար, սոցիալական դժգոհություն եւ իշխանափոխության պահանջ։ 1994-ի հրադադարից հետո Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ առանց Ղարաբաղյան հարցի լուծման ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չեն կարող զարգանալ, եւ որ ժամանակը աշխատում է Հայաստանի դեմ։
Ֆիլմը պատմում է 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի մասին, որտեղ Հայաստանը վետո դրեց տարածքային ամբողջականության սկզբունքը ամրագրող փաստաթղթի վրա։ Պատմում է նաեւ 1997-ի փուլային կարգավորման առաջարկի մասին, որն ընդունեցին Հայաստանն ու Ադրբեջանը, բայց մերժեց Ղարաբաղը։ Այս հարցի շուրջ իշխող թիմում առաջացած պառակտումը 1998-ի փետրվարին հանգեցրեց նախագահի հրաժարականին։


