Նախընտրական բանավեճ Հայ Ազգայն Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ
Համար 10․ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»
Կուսակցության «Խելամիտ ուղի» ծրագիրն՝ ամբողջական:
Նախընտրական բանավեճ Հայ Ազգայն Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ։
«Այն ինչ կատարվեց 2019 թվականին, Փաշինյանի ամենամեծ հանցագործությունն է սեփական ժողովրդի առաջ:
2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանին է ներկայացվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլան, որով առաջարկվում էր 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին, իսկ Լաչինն ու Քելբաջարը կվերադարձվեր միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ընդուներ հայկական կողմի համար ընդունելի կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար:
Փաշինյանը մերժեց այս պլանը, թաքցրեց սեփական ժողովրդից, իսկ հետո մեր ճնշման տակ հրապարակեց»
Ամբողջական տեսանյութում՝
«Փաշինյանը ապացուցեց, որ ինքը էդպես էլ չհասկացավ, որ Մինսկի խումբը 1992 թվականին ստեղծվել է 1 նպատակով, որ միջազգայնացվի Լեռնային Ղարաբաղի հարցը:
Իսկ ինքը 2019 թվականին մերժեց և փլուզեց Մինսկի խմբի գլխավոր առաքելությունը՝ զսպել Ադրբեջանի ագրեսիան և տանել հանգուցալուծումը բանակցային ճանապարհով: Դրա համար մենք ստացանք պատերազմ»
Ամբողջական տեսանյութում՝
«2020 թվականի հոկտեմբերի կեսերին Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հրավիրել էին խորհրդակցության Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և միասնական հայտ էր կազմվել և դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ընդունի միջնորդների կողմից իրեն ներկայացված պլանը, քանի որ արդեն ջարդվում էր բանակը։ Ինքը հրաժարվեց դա անել»
Ամբողջական տեսանյութում՝
«Նիկոլ Փաշինյանը խուլիգանական հարձակում գործեց Արթուր Օսիպյանի վրա, երբ վերջինս խոսեց 2019 թվականի Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավոման պլանի և Փաշինյանի հանցավոր մերժման մասին»
Ամբողջական տեսանյութում՝
Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Դուք եկել եք իշխանության որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք «մացոների» իշխանություն՝ իրականացնելով կամայական դատավարություններ: Դուք վերականգնել և որդեգրել եք նախկին ռեժիմների ամենավատ հատկանիշները»
Ամբողջական տեսանյութում՝
«Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցում է որդեգրել և Հայաստանին պարտադրված բոլոր զիջումները ներկայացնում է իբր իր կամքով ընդունված որոշումներ»
Ամբողջական տեսանյութում՝
«Ղարաբաղյան շարժման նպատակը այն էր, որ Արցախի հայությունը ցեղասպանության չենթարկվեր: Մի բան, որը տեղի ունեցավ հենց Նիկոլ Փաշինյանի օրոք:
Հիմա էլ հպարտությամբ է խոսում նրա մասին, որ զոհաբերել է Ղարաբաղը՝ Ադրբեջանի հետ «խաղաղություն» կնքելու համար»
Ամբողջական տեսանյութում՝
«Փաշինյանը 8 տարի է իշխանության է և կարող էր Ծառուկյանի «ապօրինի գույքով» այդ 8 տարվա ընթացքում զբաղվել: Այն էլ, ինչ-որ մի պատահականությամբ, հենց ընտրարշավի ժամանակ է հիշել»
Ամբողջական տեսանյութում՝
.
«Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ խոստանում է խաղաղության դարաշրջան: Լավ, քանի՞ անգամ կարելի է խաբվել ու հավատալ սերիական ստախոսին»
Ամբողջական տեսանյութում՝
Լևոն Զուրաբյանը մեջբերում է Նիկոլ Փաշինյանին՝
Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. »Մարտի 1-ը ինչու՞ չբացահայտեցիք: Դուք Սերժ Սարգսյանի օրոք նրա փեսայից գումար եք ստացել՝ Ձեր թերթը պահելու համար»
Ամբողջական տեսանյութում՝


