«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Սամվել Կարապետյան . Ընտրությունները տապալված են (տեսանյութ)

Սամվել Կարապետյան . Ընտրությունները տապալված են (տեսանյութ)

Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, ամբողջ աշխարհն էլ տեսնում է։ Եթե ինքը հաղթել է, թող լեգիտիմացնի այս ամենը, գնա երկրորդ փուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ  Սամվել Կարապետյանը:

«Մենք չենք հաղթել, բայց ինքն էլ չի հաղթել, իսկ ուժեղ Հայաստանին պետք են լեգիտիմ իշխանություն։ Նա չի ապահովել դա, ընտրություններն ամբողջությամբ տապալված են, կեղծված են, միաժամանակ, տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում, մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալված է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր թիմը դիմել է ԿԸՀ, այնուհետև դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել ընտրությունները և պահանջել երկրորդ փուլ։ 

«Եթե ինքը վստահ է իր ուժերի վրա, վստահ է, որ հաղթել է՝ ճիշտ կլինի երկրորդ փուլ լինի»։

Հիշեցնենք՝

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  տեղեկատվական կենտրոնում հիմա տեղի է ունենում կուսակցության ներկայացուցիչների ասուլիսը՝ հետագա քայլերի վերաբերյալ:

«Հայ Ազգային Կոնգրես»  կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ և նշել է, որ  այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ։