Ինչպես է Անկախության հռչակագրին հղումը հայտնվել Սահմանադրության նախաբանում. «Ազատություն»
Տարիներ շարունակ` ոչ միայն Արցախյան շարժման պատմությունը, նաև Հայաստանի անկախացման շրջանը ներկայացվել է ու ներկայացվում է աղճատված, խեղաթյուրված, եւ դրա հետևանքով, ցավոք, երիտասարդությունը գրեթե անտեղյակ է մեր նորագույն պատմության իրական անցուդարձից։
Սահմանադրության նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որը նյարդայնացնում է Բաքվին և որի պատճառով այժմ Հայաստանի իշխանությունը ցանկանում է գործող Սահմանադրությունից հրաժարվել և նոր Սահմանադրություն ընդունել, 32 տարի առաջ այն կարևոր կոնսենսուսներից էր, որ թույլ տվեց ունենալ առաջին Սահմանադրությունը:
Ի՞նչ տարբերակներ են առաջարկել իշխանությունն ու ընդդիմությունը նախաբանի համար, ե՞րբ և ինչպե՞ս է գրվել այն տարբերակը, որով 1995 թվականից ի վեր անփոփոխ սկսվում է Հայաստանի Մայր Օրենքը:
Հենց այս հարցերին է անդրադաձրել «Ազատության» «Բացատրում է Լազարյանը» հաղորդումը։


