Կարեվոր
Բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբում. Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է (տեսանյութ)
Ընդդիմադիր գործիչներն արտակարգ հանդիպում են նախաձեռնել ու հավաքվել այսօր ձերբակալված գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը:
«Այսօր առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների բարդությանը՝ եկել ենք այն համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական որոշում, որպեսզի էֆեկտիվ պայքարենք մեզ պարտադրվող զիջումների դեմ»։
Նարեկ Կարապետյան
Ըստ տեղեկությունների՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների այսօրվա հավաքի մասին պայմանավորվածություն ավելի վաղ էր ձեռք բերվել, սակայն վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Սամվել Կարապետյանի տուն։ Նրան ձերբակալել են և կալանքի միջնորդություն են ներկայացրել։


