«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Սամվել Կարապետյան. Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու

Սամվել Կարապետյան. Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով ՀՀ Սահմանադրության  ալիևյան նախագծին։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր բոլորդ ականատես եղաք այն ամենին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ՝ ինչպես են գործող իշխանությունները, արտաքին պարտադրանքի ներքո, մեզ ներկայացնում ալիևյան այս սահմանադրությունը։

Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ազգային ինքնությունն ու հավատքն անսակարկելի են։ Անսակարկելի է նաև մեր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին։

Սեփական երկրում բարեկեցիկ ապրելու մեր իրավունքն ու հարևանների հետ խաղաղ և արժանապատիվ հարաբերություններ կառուցելու մեր վճռականությունն անբեկանելի են։

Ո՛չ ալիևյան սահմանադրությանը
Այո՛ անկախ Հայաստանին»:

Կիսվել Telegram-ում