«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Կարապետյանին և ևս 36 հոգու (ուղիղ)

ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Կարապետյանին և ևս 36 հոգու (ուղիղ)

ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Կարապետյանին եւ ևս 34 հոգու:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում , ինչպես նաև Կարապետյանների հետ փոխկապակցված տասնյակ ձեռնարկություններում, «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ խուզարկություններն իրականացվում են քաղաքական հետապնդման շրջանակում։
«Խուզարկությունները Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը խոստացած առաջարկի դրսևորումներն են», նշել է նա:

ՔԿ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, նշելով, թե իբր ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու (4 դրվագ), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով: Քննիչի կողմից կայացվել է նրանց ձերբակալելու որոշում:

Այսօր ընթանում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվում էր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 5-ին: