«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել (տեսանյութ)

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել (տեսանյութ)

Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով սեպտեմբերի 28-ին  Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել:  Armenpress-ի փոխանցմամբ` այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի աշխատակիցը՝ ներկայացնելով երեխայի մոր առողջական վիճակը:

«Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է»,- ասել է բժիշկը:

Ադրբեջանական կողմի թիրախ է դարձել Մարտակերում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները: