Ադրբեջանը հերթական հարձակումն է ձեռնարկել. հակառակորդը կորուստներ ունի

Կարևոր 21.07.2020   23:40   693

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշում է. «Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում»:

Թարմացված.

«Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին». Շուշան Ստեփանյան
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Անվախ» դիրք, ՀՀ ԶՈՒ, Հայ-ադրբեջանական սահման, Շուշան Ստեփանյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon