Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյան ճեպազրույցը ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է չգնալ Արցախ և Հայաստանի որոշ հատվածներ Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին. Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հղել ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել ևս 5 հայ ռազմագերիների մասին «Խորապես մտահոգված ենք մարտերում Մերձավոր Արևելքից վարձկանների ավելի ու ավելի ընդգրկուն ներգրավմամբ» 47 նոր զոհ. ՊԲ–ն հրապարակել է մարտերում ընկածների անունները Հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները Ադրբեջանական կողմի խոցված տանկերը և զրահատեխնիկան հյուսիս-հյուսիսարևելյան ուղղությամբ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ

Արցախ 03.10.2020   12:44   294

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։

Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։

Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ԱԳՆ, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon