ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները

Քաղաքական 07.08.2020   20:00   1460

Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից։

Հանրային քննարկումներին մասնակցելու և  իրենց առաջարկությունները ներկայացնելու համար հրավիրվում են արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները և  բոլոր հետաքրքրված անձինք:

Առաջին քննարկումը վերաբերելու է Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի թեմաներին։ Այն կկայանա օգոստոսի 11-ին, ժամը 14:00-17:00։

Գրավոր առաջարկներ կարող են ներկայացվել  electoralreform@parliament.am   հասցեով, իսկ քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով` 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ԱՅՍՏԵՂ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, Ընտրական օրենսդրություն, ՍՕ, քննարկում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon