«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադար կհաստատվի

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադար կհաստատվի

Մոսկվայում  ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Արցախում ստեղծված իրադրության շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Ինչպես ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կողմերը պայմանավորվել են հետևյալ քայլերի մասին. 

1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հայտարարվում է հրադադար հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար ՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան,

2.  հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ,

3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների ՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով,

4.  կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Նշենք, որ հանդիպումը մեկնարկել էր մոտավորապես 17։30–ին և տևել է ավելի քան 10 ժամ` մեկ ժամից ավելի ընդմիջումով։ Բանակցությունների մեկնարկից մեկ ժամ անց ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ընդունելությունների տունը և որոշ ժամանակ անց վերադարձել։

Нет описания фото.