Արցախում թշնամին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արցախ 10.08.2021   11:42   150

Ադրբեջանը oգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

Արցախի Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների գնդակոծության հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Մխիթարաշենի գյուղապետ Մխիթար Առստամյանը:

Օգոստոսի 10-ին ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Նշվում էր, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի։

Առստամյանի խոսքով՝ կրակել են ոչ միայն հայ զինվորականների դիրքերի, այլև գյուղի ուղղությամբ, քաղաքացիական մեքենա է վնասվել, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այժմ գյուղում իրավիճակը հանգիստ է։

Նրա խոսքով՝ հրաձգային զենքից արձակված կրակոցները պարբերաբար են հնչում, սակայն խոշոր տրամաչափի զենքերը վերջին ամիսներին առաջին անգամ են օգտագործվել: Ամենամոտ ադրբեջանական դիրքը ընդամենը գյուղից մի քանի հարյուր մետր է հեռու։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շոշ-Մխիթարաշեն, Արցախ, ԼՂ, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon