Արծրուն Հովհաննիսյանի և Արկադի Անդրեասյանի ասուլիսը (ուղիղ)

Պաշտոնական 18.10.2020   22:00   153

 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանի ասուլիսը

«Դեռ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով։ Սկզբից` հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որևէ հաջողություն չունենալով։ Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել։ Մեկ ուղղությամբ հստակորեն ընկնելով հայկական հրետանու կրակի տեկ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել` կրելով զինտեխնիկայի ու մեծաքանակ զինամթերք»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ հակառակորդը հարավային ուղղությամբ որոշակի առաջխաղացում ունի, բայց չցանկացավ մանրամասներ հայտնել բնագծերի, տեղանքների անունների վերաբերյալ։
նա նաև հայտնեց, որ օրվա ընթացքում Ադրբեջանը դարձյալ կիրառել է օդային տրբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ–ներ։

«Այսօր մինչև 20։30–ը խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը` ՀՀ տարածքում»,– ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ թեժ մարտերը հիմա էլ շարունակվում են, հատկապես` Հարավային ուղղությամբ։

2015թ. հուլիս–օգոստոսին պարտադիր զինծառայության ընթացքում Ադրբեջանի հարձակման հետևանքով զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանն արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին կամավոր մեկնել է առաջնագիծ, ինչպես ինքն է ասում` վրեժ ուներ լուծելու։

«Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության` իմ բոլոր զոհված ընկերների, ծառայակիցների, հրամանատարների թափված արյան համար»,– այսօր լրագրողների հետ հնդիպմանը հայտարարեց Արկադի Անդրեասյանը։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զինհաշմանդամ, Արծրուն Հովհաննիսյան, Արկադի Անդրեասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon