Արմեն Գևորգյան. «Բոլոր նրանց համար, ովքեր լրջանալու փոխարեն ավելի են ապուշանում»

Խոսք 17.06.2021   12:00   231

Հարիֆ են բոլոր նրանք, ովքեր խաբնվում են Լևոն Տեր-Պետրոսյանի կիրթ խոսքին...

Առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմի կազմակերպած օպերացիայի արդյունքում Բաքվի ռազմական օդանավակայանից ադրբեջանական կործանիչ ինքնաթիռ փախցրեցին... Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Երևանի Էրեբունի օդանավակայանում... 

Իմաստը ո՞րն էր... Դրանից հետո մինչև պատերազմի ավարտը ադրբեջանական ոչ մի ինքնաթիռ օդ չբարձրացավ՝ ռմբակոծելու  հայկական ուժերին...

Հանուն մեր պետականության Տեր-Պետրոսյանն, անկասկած, ամեն ինչ կանի։ 91 թվականին մի անգամ ազգովի հավաքվեցինք Լևոնի շուրջը ու նա մեզ տարավ Հաղթանակի...

Հիմա ընտրությունը Հաղթանակի և Պարտության միջև է, այսինքն՝ Լևոնի ու մնացած բոլոր պարտվողների՝ Փաշինյան-Քոչարյանի գլխավորությամբ...

Հ.Գ. Շատերն են համարել, որ Լևոնի թույլ կողմը եղել է իրեն սատարող լրատվամիջոցներ չունենալը... Բայց մարդն ասել է՝ գերադասել եմ մեկ տանկ ավել ունենալ, քան ինձ պաշտպանող լրատվամիջոցներ. սա փչացած լրագրողների համար, կամ բոլոր նրանց համար, ովքեր լրջանալու փոխարեն ավելի են ապուշանում։

Հ.Գ. Հ.Գ. Նաև նրանց, ովքեր ապուշաբար շարունակում են հավատալ, որ Հաղթանակը Լևոնի հետ կապ չունի, իբր հաղթանակը տարել են կռվող տղերքը՝ ֆիդայինները... Նրանք էին կազմակերպել այս գաղտնի օպերացիան, հա՞... Լրջանալու պահն է։

Արմեն Գևորգյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ընտրաքարոզ, Լևոն Տեր- Պետրոսյան, Արմեն Գևորգյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon