Արթուր Հայրապետյան. «Հանցագործներին պարտակող իշխանությունը ոչ պակաս հանցագործ է»

Խոսք 16.09.2020   10:00   325

Եթե ձեզ թվում է այսուհետ մեկին հանելով, մյուսին բերելով պետք է մխաթրվի ժողովուրդը, ու ձեզ ծափ տա սխալվում եք։

Նեմեցը, որ ոտքերը մաքրում էր ձեր վրա, մի բան գիտեր, որ ասում էր։ Լեզուն երկար էր։ Ժամանակին լավ էլ տվել-առել էիք։ Մնացած հանցագործները, որ վրա են տալիս, երեւի իրենք էլ մի բան գիտեն։
Հանցագործներին պարտակող իշխանությունը ոչ պակաս հանցագործ է։ Մարդիկ փողոց էին դուրս եկել, որ արդարադատություն հաստատվեր երկրում, ոչ թե մարդակեր հրեշին բռնեցիք, հետո բաց թողեցիք, ու մարտի 1-ի թեման վիժեցրեցիք, կապեցիք մեր ջանը։

ՍԴ չունենք։ Դատարաններ առհասարակ։ Երկրում բեսպրիդել է։ ԱԺ չունենք։ Մեծամասնությունը կատարող է։ Սեփական կարծիք չունեցող պատգամավորները մեր հաշվին փող են շինում։ Ով ինչ ուզում, անում է։ Եթե ձեզ թվում է, որ վաղը մեկին կբռնեք ու կրկին շոՅուն կապահովեք ու ակնկալում եք, որ ձեզ ծափ կտան, սխալվում եք։ Ուրիշ բան մտածեք։ Ձեր սցենարիստը լավ չի աշխատում։

Իսկ համերաշխության մասին ոչինչ չեմ ասում։ Որովհետեւ դուք նախկինների հետ լավ էլ համերաշխ եք եղել։ Մեջներից մի քանիսս ենք, որ ոչ մի կերպ չեք կարողանում համոզել, որ բարիշենք նախկին հանցագործների հետ։ Հենց էս մի քանիսն էլ ձեր հախից գալու է, չկասկածեք։

Հարգելի իշխանություններ, դուք հաջողությամբ ձախողել եք` ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան պետության վերականգնման գործում։ Դուք անգամ պատասխանատվության զգացում չունեք ժողովրդի հանդեպ։ Չենք ներելու։

Արթուր Հայրապետյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon