«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Ռուբինյա՛ն, աթոռը ժամանակավոր է, իսկ ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն

Ռուբինյա՛ն, աթոռը ժամանակավոր է, իսկ ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն

Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին...

Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։

Ամենայն Հայոց Հայրապետի  հասցեին նման ձևակերպումներ հնչեցնելը նախևառաջ խոսողի վերաբերմունքն է բացահայտում սեփական խոսքի, արժանապատվության և պետական մտածողության հանդեպ։ Աթոռը ժամանակավոր է, իսկ ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն։

Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով։ Պաշտոն ունենալը դեռ պետական մտածողության ապացույց չէ, իսկ վիրավորական արտահայտությունը՝ քաղաքական փաստարկ։
Պետական այրին վայել է արժանապատվություն, ոչ թե փողոցային հռետորաբանություն։

Տեր Մանուկ քահանա Զեյնալյան