«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արյան խմբի ազդեցությունը մարդու բնավորության վրա

Արյան խմբի ազդեցությունը մարդու բնավորության վրա

Մարդու արյան խումբը կախված չէ ռասսայից, սեռից կամ տարիքից: Այն փոխանցվում է ժառանգաբար և մինչև կյանքի վերջ անփոփոխ է: Ինչ-որ չափով արյան խումբը կանխորոշում է մեր հակումները, բնավորության գծերն ու կապվածությունները: Այս ամենը հաստատվել է ավելի քան մեկ միլիոն ճապոնացիների հետազոտության արդյունքում: Գիտնական Մուրադ Մամեդովն այսպես է բնութագրել արյան 4 խմբերն ունեցող մարդկանց:

Արյան առաջին խումբ - 0

Արյան առաջին խումբն ունեցող մարդիկ ակտիվ են, շփվող, նրանք ամուր առողջություն և ուժեղ կամք ունեն, դիմացկուն են նևրոզների հանդեպ, արագ են վերականգնում ուժերը: Այս մարդիկ զուրկ չեն հուզականությունից, համառ են հաջողության և առաջատար դառնալու ձգտման մեջ, միևնույն ժամանակ նրանք խանդոտ են, անհանգիստ ու ամբիցիոզ: Այս ամենը, սակայն, չի խանգարում նրանց լավ ընկերներ լինել:

Արյան երկրորդ խումբ- A

Արյան երկրորդ խումբն ունեցող մարդիկ աշխատասեր են ու պարտաճանաչ, գործին բարեխղճորեն են մոտենում, կարող են աշխատել նույնիսկ ուժեղ սթրեսի պայմաններում: Լավ ընկերներ են և, որպես կանոն, ընդունակ են: Ամեն ինչի մեջ սիրում են ներդաշնակությունը, հանգստությունն ու կարգուկանոնը, զգայուն են, համբերատար ու բարյացակամ: Նրանք մաքսիմալիստներ են: Թերությունների շարքում կարելի է նշել համառությունն ու թուլանալու անկարողությունը:

Արյան երրորդ խումբ- B

Արյան երրորդ խումբն ունեցող մարդիկ նրբանկատ են, տպավորվող, հանգիստ, սակայն մեծ պահանջներ են ներկայացնում և´ իրենք իրենց, և´ շրջապատին: Որպես կանոն նրանք անհատականություններ են, հակված են վարվելու այնպես, ինչպես իրենց է դուր գալիս: Նրանք հեշտությամբ են հարմարվում ամեն ինչին, ճկուն են, օժտված են վառ երևակայությամբ, իշխող և ստեղծագործող են: Սակայն անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է նրանց թուլությունը դառնալ:

Արյան չորրորդ խումբ- AB

Արյան չորրորդ խումբն ունեցող մարդիկ կյանքում հաճախ հույզերով ու զգացմունքներով են առաջնորդվում, որոնք հաճախ իշխում են նրանց առողջ բանականության վրա: Նրանք հանգիստ են, հավասարակշռված, սովորաբար շատ սիրված են ընկերների, ծանոթների կողմից: Նրանք կարողանում են զվարճացնել, նրբանկատ  են, արդարացի շրջապատի հանդեպ, սակայն երբեմն կարող են կտրուկ լինել: Բացի այդ, նրանք դժվարությամբ են որոշումներ ընդունում: Այս մարդիկ մտավորականներ են, ավելի շատ կոնֆլիկտի մեջ են հենց սեփական անձի հետ: