«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. «Փանջունին և Մազութի Համոն ղալաթ են արել...»

Աշոտ Սարգսյան. «Փանջունին և Մազութի Համոն ղալաթ են արել...»

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հանրային հեռուստատեսությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա՝ մայիսի 27-ի հարցազրույցին հետեւյալ «բացահայտմամբ».
« Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր որն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»,- ասաց Փաշինյանը։

1. Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իրականություն էր դարձրել Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը։ Ընդ որում՝ դարձրել էր այնպիսի մի իրականություն, որը դրանից առաջ (1988-ից ի վեր մինչեւ 1994թ.), չէր կարող երազել անգամ որեւէ մեկը ո՛չ Հայաստանում, ո՛չ Ղարաբաղում։

2. Իսկ թե ինչ էր գալու Ղարաբաղի գլխին, եթե ժամանակին չքաղենք համազգային ահռելի ջանքերով իրականություն դարձած այդ ձեռքբերումների պտուղը, ասել է 23 տարի առաջ եւ 23 տարի շարունակ։ Ժամանակին այդ ամենը հատուկ ասել է նաեւ Փաշինյանին, ով «համեստորեն» հայտարարեց, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի հարցով որեւէ նոր բան չասաց, եւ որ ինքը ամեն ինչ գիտեր»։

3. Նիկոլ Փաշինյանը իր «սիրելի» «նախկինների» հետ միասին «հերոսաբար» իրականություն դարձրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի վատագույն այդ կանխատեսումներից շատ ավելին՝ մի բան, որ ամենամղձավանջային երազում անգամ չէր կարող տեսնել որեւէ մեկը ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում։

4. Հիմա քաղաքական այս վտիտը Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում է, թե Ղարաբաղը ազատագրել էր հատուկ նրա համար, որ հետո «ամբողջությամբ տա Ադրբեջանին ու դրանով թեման համարվի փակված»։

5. Չկա, անհնար է գտնել Փաշինյանի հետ համեմատելի որեւէ, ոչ միայն գործիչ, այլեւ գեղարվեստական կերպեր գրականության մեջ. Փանջունին եւ Մազութի Համոն ղալաթ են արել...

Աշոտ Սարգսյան