Ասրյան. Գերեվարված զինծառայողներին չվերադարձնելու դեպքում մշակվում է գործողությունների հատուկ ծրագիր (տեսանյութ)

Պաշտոնական 27.05.2021   15:55   149

Ադրբեջանցի զինվորականներին գերեվարելու հնարավորություն միշտ էլ կա, սահմանամերձ հատվածներում Հայաստանը մեծ թվով զինվորականներ ունի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

«Նրանք մոտեցել են մեր զինծառայողներին, զենքը ուղղել են դեպի նրանց և հրամայել հանձնվել»,- մանրամասնեց Ասրյանը:Երբ հայկական կողմը փորձել է նոր դիրք կահավորել՝ ադրբեջանցի զինծառայողներին շրջապատելու նպատակով, հակառակորդը նկատել է դա և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցե։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ գործողությունները, իսկ մեր ԶՈւ-ն փորձում է նրանց վտարել մեր տարածքից: Իրավիճակը լարված է Սև լիճ-Վերիշեն հատվածում և գիշերվա ընթացքում նաև լարվել է Կութ-Նորաբակ ուղղություններում: Գիշերային իրավիճակը հատկապես լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի սահմաններում։ Հակառակորդը փորձում էր իր ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իր համար»,- նշեց Ասրյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է իր սահմանը վերականգնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, ապա անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ուժի կիրառման հնարավոր սցենարից:

Ասրյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ ցանկացած անզգույշ քայլ կհանգեցնի մարտական գործողությունների։ Բանակի հրամանատարությունը, այնուամենայնիվ, դիտարկում է ցանկացած սցենար։

Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար հայկական կողմն Ադրբեջանին 1 ժամ ժամանակ էր տվել։

«1 ժամն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի դուրս են եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում, ներկայացրել, որ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդատվություն է անցկացնում և քննարկում մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել»,- նշեց նա։

Ասրյանի խոսքով՝ գերեվարված զինծառայողներին չվերադարձնելու դեպքում մշակվում է գործողությունների հատուկ ծրագիր, որի մասին չի կարող բարձրաձայնել։

«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։ Մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից մինչև ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, որ իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ ԶՈւ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու»,- ասաց գեներալ–մայորը։

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներ։

Ավելին՝ տեսանյուում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ՊՆ, Էդվարդ Ասրյան, ադրբեջան, Հայաստան, գերիներ.ռազմագերիներ, գերագվարված 6

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon