Դանիել Իոաննիսյան. «Թաթուլը ճիշտ էր, ես սխալվում էի»

Խոսք 19.03.2021   12:21   603

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ՔՊ-ում հասկացել են, որ իրենց ձեռք չի տալիս Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Էլ Վենետիկ, էլ կոնսենսուս, էլ ինչ ասես չեն հորինում, որ ՀՀԿ-ի հագով կարված Ընտրական օրենսգրքով անեն ընտրությունները:
Արդեն պարզ է դառնում, որ ՔՊ-ում ուզում են ռեսուրսների մրցապայքարի տրամաբանությունը պահեն, որ իրենց օպոնենտը լինեն միմիայն երկիրը թալանած նախկինները:

Հ.Գ. Մի տարի առաջ Թաթուլ Հակոբյանն ասում էր, որ ՔՊ-ականները ընտրություն էլ կկեղծեն, իսկ ես չէի համաձայնվում, վիճում էի հետը: Կեղծելը դժվար, բայց որ մարդավարի ընտրություններ չեն ուզում անեն՝ արդեն փաստ է: Եվ այժմ ես պետք է ասեմ. Թաթուլը ճիշտ էր, ես սխալվում էի»:

Իսկ «Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանը կարծիք է հայտնում, որ ավելի լավ է ընդհանրապես արտահերթ ընտրություններ չանցկացնել, քան գնալ ընտրությունների գործող ընտրական օրենքներով:  Նրա խոսքով` գործող կարգի տրամաբանությունը վարչական ռեսուրսի կիրառումն է:

«Այդ շատ անցանկալի դեպքում Ազգային ժողով կանցնեն այն ուժերը, որոնք ունեն ռեսուրսներ` ֆինանսատնտեսական, կրիմինալ, թաղային հեղինակություններ, մեդիառեսուրսներ, վարչական ռեսուրս, այդ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, իսկ այն ուժերը, որոնք ունեն քաղաքական ռեսուրս` լավ թիմ, լավ գաղափարներ, բայց չունեն ֆինանսա-տնտեսա-վարչական ռեսուրսներ, նրանք ուղղակի նույնիսկ անցողիկ շեմը չեն կարողանա հաղթահարել», - նշում է նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտահերթ ընտրություններ, Դանիել Իոաննիսյան, ԸՕ, ՔՊ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon