ԵԱՀԿ նախագահ. Ղարաբաղի հարցով բանակցությունները Մինսկի խմբի միջնորդությամբ պետք է շարունակել

Արցախ 03.12.2020   18:00   143

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի լիակատար կարգավորման նպատակով։

Այդ մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և միջազգային գործերով նախարար Էդի Ռաման ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացմանը։

«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարել են։ Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները։ Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն։ Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է ԵԱՀԿ նախագահը։

Նրա խոսքով՝ այդ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ, խաղաղ և կայուն կարգավորմանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ, Էդի Ռամա, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon