Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը

Արցախ 02.10.2020   13:15   110

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել՝ լարվածության թուլացման համար, հայտարարել է Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով անդամ երկրների նախագահների երեկվա գագաթնաժողովը։

Ֆրանսիայի նախագահն այդ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Փարիզը ստույգ տեղեկություններ ունի, որ Թուրքիան ջիհադիստ վարձկանների է ուղարկում Ադրբեջան։ Պատասխանելով այս մասին լրագրողների հարցին՝ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է. - «Այո, մենք ուզում ենք, որ վերջ տրվի արտաքին միջամտությանը, դա է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»:

Գագաթնաժողովի ավարտին ԵՄ երկրները նաև հայտարարություն են ընդունել, որով վերստին կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնբել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և տևական կարգավորումը գտնելու համար։

Եվրոպական խորհուրդը արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության: ԵՄ առաջնորդներն ընդգծել են ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, չի կարող լինել նաև արտաքին միջամտություն», - հայտարարել է Եվրամիությունը՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ, ԵՄ, ԼՂ, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon