«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Եվրոպան կոչ է անում ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները

Եվրոպան կոչ է անում ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները

Եվրամիությունը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին բանակցություններ սկսել սահմանագծման ու սահմանազատման շուրջ և այս հարցում կողմերին աջակցելու պատրաստակամություն է հայտնում։ Այդ մասին Թվիթերում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ կոչ անելով հեռացնել միմանցից երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին՝ իրավիճակի ապառազմականացման համար։

«Անկասկած, անհրաժեշտ է առավել ընդրաձակ խաղաղ կարգավորում, Եվրամիությունը պատրաստ է աջակցել», - ընդգծել է եվրոպացի դիվանագետը։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն  Թվիթերում գրառում է կատարել` կապված հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձությունների հետ։

«Հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Կոչ ենք անում կողմերին` հենվել վերջերս տեղի ունեցած մարդասիրական քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ չլուծված հարցերին խաղաղ լուծում տալու համար»,–ասել է նա։