Ֆրանսիայի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը

Կարևոր 25.11.2020   21:18   1062

Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։ Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանել են բանաձևը։

Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։

Բանաձևում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքներ բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:

Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը կասի արդեն Ֆրանսիայի կառավարությունը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սենատ, Ֆրանսիա, Արցախի անկախություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon