Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշել է գործի վարույթը վերսկսել

Պաշտոնական 06.04.2021   15:00   101

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել։ Տեղեկությունը հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։

«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի (խափանման միջոցները կիրառելու հիմքերը), 202-րդ հոդվածի 1-ին մասի (որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը), 259-րդ հոդվածի 2-րդ մասի (մեղադրյալի հետախուզումը), 394-րդ հոդվածի 2-րդ մասի (վերաքննիչ դատարանի լիազորությունները), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 75-րդ հոդվածի 3-րդ մասի (քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով գործի վարույթը վերսկսելու մասին»։

Դատաքննության նոր ամսաթիվ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 16-ը։

Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գևորգ Կոստանյան, Մարտի 1-ի գործ, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon