Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են երկու իրանցի վարորդի

Քաղաքական 15.09.2021   19:00   158

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները իրանական բեռնատարների երկու վարորդի ձերբակալել են։  Տեղեկությունը «Թուրան» գործակալությանը հայտնել ենԱդրբեջանի ներքին գործերի նախարարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ` տվյալ անձինք անօրինական մտել են Ադրբեջանի տարածք։ «Հայաստանից մեքենաների անօրինական մուտքը Ադրբեջան տեղորոշել են ՆԳՆ-ի, սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցները։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ»,- ասել է «Թուրանի» աղբյուրը։

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի ոստիկանները, սահմանապահներն արդեն 4-րդ օրն է` կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին: Այս ճանապարհին ադրբեջանցիների նոր հսկիչ կետը կիրակի օրվանից է գործում: 
Հիշեցնենք՝ Բաքուն տեղի ունեցողը օրենքի պահանջ որակեց, թե Ադրբեջան օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձվում է ճանապարհային հարկ։

Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների փաստաթղթերն ու բեռներն են ստուգում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը։

«Երեկ 3 վարորդներից այդպիսի ահանզանգ եմ ստացել։ Նրանց ստուգել են` բաց թողել։ Պատճառ չեն ասել»,- ասել է նա։

Քոչարյանը խնդրի մասին ահազանգել է մարզպետարան, ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ աշխատակիցներն արդեն այցելել են Սյունիքի մարզ, բայց Քոչարյանի հետ դեռևս չեն հանդիպել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Որոտան, ադրբեջան, Գորիս-Կապան ավտոճանապարհ, Իրան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon