Լևոն Տեր–Պետրոսյան. Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենավտանգավոր ընտրությունները (տեսանյութ)

Կարևոր 07.06.2021   16:03   1131

Հայ ազգային Կոնգրեսն այսօր ներկայացրեց իր ընտրական ծրագիրը։

Ներկայացման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ Առաջին նախագահ, Կոնգրեսի ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Սրանք սովորական ընտրություններ չեն, շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդի խոսքով՝ կա երկու բևեռոր, որ հավակնում է ամեն գնով հասնել իշխանության և «ամեն գնով» բառը հենց այնպես չի ասվում։ Նախագահն ասաց, որ այս երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների, երկու կողմն էլ դիմելու է ցանկացած քայլի։

«Այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական, նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը,  հակառակը, մենք այդ պահն օգտագործում ենք երկրի վիճակն ավելի խորը փոսը նետելու համար», - ասաց նա։

Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորեց որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատալ՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի, քանի որ տեսել ենք, թե ինչ է արժեցել նրանց ազնիվ խոսքը ժողովրդի վրա․

«Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ խոսքի, ես կարող եմ կասկածել այդ մարդու խելքի վրա»։

Նա անդրադարձավ նաև իր և Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը մերժելուն և նշեց, որ Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց և ասաց՝ ինքը Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի է հրավիրում․ «Ի դեպ, ցանկացած զինատեսակով՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ», նշեց Նախագահը:

«Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով, որովհետև այդ բանավեճը կարող էր նրա համար ինքնասպանություն լինել։ Այդ ես չեմ ասում, ինքն է ասել 2009թ․, որ առաջին նախագահը շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։

Ամբողջական՝ տեսանյութում՝

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, նախընտրական ծրագիր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon