Հաշվեքննիչ պալատ. Պետծրագրերում 1 մլրդ 18 մլն դրամի խեղաթյուրում է հայտնաբերվել

Պաշտոնական 28.04.2021   10:30   80

Պետական մարմինների 2020թ.-ի 9 ամիսների աշխատանքում Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 1 մլրդ 18 մլն դրամի խեղաթյուրում։

Տեղեկությունն ԱԺ-ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը` հավելելով, որ հաշվեքննությունները կատարվել են պետական 16 մարմիններում։ 

«Արձանագրվել են խեղաթյուրումներ` թվով 15 դեպք, 1 մլրդ 18 մլն դրամի շրջանակներում։ Արձանագրվել են նաև թվով 61 անհամապատասխանություններ։ Դրանք, եթե տարանջատենք, ըստ ռիսկայնության մակարդակների, 16 դեպքով համարվել են բարձր ռիսկային, 22 դեպքով` միջին և 23 դեպքով` ցածր ռիսկային»,– ասել է Առուստամյանը։

Այս պահին ավարտված են միայն 2020թ.-ի առաջին 9 ամիսների հաշվեքննության արդյունքները, քանի որ 2020-ին կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան պատերազմի հետևանքով ՀՊ աշխատանքների ժամկետներն ուշացվել են: Առաջիկայում դրանք ևս կհրապարակվեն։ Ավարտված 9 ամիսների հաշվեքննություններն ուղարկվել են ՀՀ կառավարություն ու խորհրդարան և առաջիկայում կքննարկվեն ԱԺ–ի հանձնաժողովներում ու լիագումար նիստում, նշել է Կարեն Առուստամյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         խեղաթյուրում, Հաշվեքննիչ պալատ, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon