«Հայաստանը բարելավել է իր դիրքը Կոռուպցիայի ընկալման ցուցանիշով»

Պաշտոնական 23.01.2020   13:00   239

Հրապարակվել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42: Այս մասին Ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ընդ որում, Հայաստանը դիրքը բարելավել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը): Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են երկրի համար, քանի որ գնահատվում են ոչ թե պետության իրականացրած քայլերը, այլև այդ առումով քաղաքացիների ընկալումը»,-նշել է Ռուստամ Բադասյանը:

Նախարարն ընդգծել է, որ 2018 թվականի հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարում իրականացրած մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ ներառական հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն ունեցել են իրենց ներդրումը ՀՀ քաղաքացու ընկալման փոփոխման հարցում:

Ըստ նրա՝ հատկանշական է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որպես ռազմավարության հիմնական վերստուգիչ վերջնարդյունք, նախատեսվում է 2023 թվականի ԿԸՀ միավորը դարձնել 55:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Transparency, Հայաստան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ», Ռուստամ Բադասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon