Հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Պաշտոնական 25.01.2021   10:30   106

Երեկ` հունվարի 24-ին, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջինս, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է: Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, որոնք տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը, և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կա՛մ սպանվել են, կա՛մ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:

Նախնական տվյալներով` 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon