Ինչպես են բերման ենթարկում տարեց տաքսիստին փողոցում ծեծած «Բրաբուսի» վարորդին (տեսանյութ)

Պաշտոնական 27.12.2019   15:00   592

Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութ  էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։ Դժվար է ասել՝ միջադեպն ինչ ելք կունենար, եթե անցորդները չմիջամտեին։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։

Դեկտեմբերի 27-ին  Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Թարմացված.

 ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Քրեական գործի շրջանակներում 48 ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- գրել է Հարությունյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ծեծ, բրաբուս, Ոստիկանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon