Ջոնաթան Լաքոտ. Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ

Պաշտոնական 14.04.2021   10:29   68

Ես լիովին հասկանում եւ կիսում եմ հայ հասարակության զգացմունքները՝ կապված Բաքվում այսպես կոչված «այգու» բացման հետ: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

News.am- ի փոխանցմամբ, Ֆրանսիացի դիվանագետն այցելել է Եռաբլուրի ռազմական գերեզմանատուն:

«Մենք տեսնում ենք, թե որքան զոհեր կան, որքան կորուստներ: Մենք տեսնում ենք ընտանիքների տառապանքները: Բայց դա նաև տեղ է, որտեղ դրսեւորվում է արժանապատվությունը:

Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ: Այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Առաջնայինը գերիների վերադարձն է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, տեղահանվածների վերադարձը, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը եւ երկարաժամկետ խաղաղություն գտնելու համար կառուցողական երկխոսության վերսկսումը»,- ընդգծել է դեսպանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը նպաստում է հարաբերությունների հաստատմանը, դեսպանը նշել է. «Հայաստանն արժանապատիվ է իր պարտության մեջ: Պետք է արժանապատիվ լինել նաեւ հաղթանակի դեպքում»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, պուրակ, Ֆրանսիա, գերիներ.ռազմագերիներ, ա դրբեջան, Ջոնաթան Լաքոտ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon