Կառավարությունը որոշել է ավելացնել ՊՊԾ գնդի աշխատակիցների աշխատավարձերը

Պաշտոնական 25.03.2021   13:00   112

Կառավարությունը որոշել է ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման, միաձայն:

Որոշման նախագծի համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։

Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։

Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն, Ոստիկանություն, ՊՊԾ, աշխատավարձեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon