Կորոնավիրուսի անկման միտումը դադարել է. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Պաշտոնական 20.08.2020   12:34   142

Կառավարության օգոստոսի 20-ի նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  հայտնեց, որ Վանաձոր քաղաքի երկու տեքստիլ  ֆաբրիկաներում  չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները:

«Մի քանի օր առաջ խոսեցինք այն մասին, որ մենք պրոակտիվ գնում և թեստավորում ենք անում: Վանաձոր քաղաքի տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները չեն պահպանվում ընդհանրապես:  Այդ դրական դեպքերը հետո տեղափոխվում են ընտանիքներ և հանգեցնում լուրջ հետևանքների:»,- ասաց Թորոսյանը:

ԱՆ նախարարի ներկայացմամբ երեկ կատարված 1993 թեստերից 263-ը եղել է դրական՝ նախորդ երկու շաբաթների համեմատ ունենք նվազում.

«Բուժօգնության մասով իրավիճակը մնում է կառավարելի, հաշվի առնելով տնտեսական գործունեությունից բխող շարժը և երկիր ժամանող նոր քաղաքացիները, կարծում եմ, որ դժվար է լինելու ավելի ցածր թվեր սպասել»։

Թորոսյանի խոսքով՝  նախորդ երկու-երեք շաբաթների վերլուծությունը ցույց է տալիս, որ ունենք իրավիճակի կայունացում և դրան նախորդող անկման միտումը դադարել է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանաձոր, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, տեքստիլ  ֆաբրիկաներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon