ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին (տեսանյութ)

Պաշտոնական 04.11.2021   10:00   862

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված և պատանդառված հայերին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, օգնել կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ:

Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը:

«Անձանց հնարավորություն է տրվել փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով, օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսաուղերձներ և հեռախոսազանգեր: Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք, բայց կարող եմ հաստատել, որ գերեվարման ողջ ընթացքում յուրաքանչյուր ընտանիքի հետ կապի մեջ ենք»,- հայտնել է Ամատունին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գերիներ.ռազմագերիներ, Հայաստան, պատերազմ Արցախում, ադրբեջան, Զառա Ամատունի, ԿԽՄԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon