«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Մտածված սցենար է եղել՝ կա՛մ պետք է Քոչարյանին ընտրես, կա՛մ Փաշինյանին»

Լևոն Զուրաբյան. «Մտածված սցենար է եղել՝ կա՛մ պետք է Քոչարյանին ընտրես, կա՛մ Փաշինյանին»

«Ազատության» հարցազրույցը  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ.

 - Եթե նույն քանակի մարդիկ էին գրանցված և ըստ էության, մասնակցեցին ընտրություններին, ինչո՞ւ այն ժամանակ ցուցակները ուռճացված չէին, ինչո՞ւ են հիմա ուռճացված: Դուք այն ժամանակ շնորհավորում եք, ոչինչ չեք նշում ուռճացված ցուցակների մասին, հիմա մասնակցել եք ընտրություններին, չեք անցել Ազգային ժողով...

 - Շատ լավ հարց է, թույլ է տալիս իսկապես այս իրողությունը մեր ժողովրդի համար բացահայտել: Այն, որ ընտրական ցուցակները ամենակեղտոտ բաղադրիչն են այսօրվա ընտրությունների, դա բոլորը գիտեն, բոլորը գիտեն ու հասկանում են, որ Հայաստանում չկա 2.5 միլիոն ընտրող: Ու հիմա ասում են` 50 տոկոս է եղել, պարզ է, որ 50 տոկոս չի եղել, որովհետև տարբեր գնահատականներով` մի 700-800 հազար մարդ բացակայում է Հայաստանից` այդ ընտրական ցուցակներից: Հետևաբար, իրական մասնակցությունը բնական չի եղել, իրականում շատ բարձր է եղել: Հարցը հետևյալն է, Դուք ասում եք` բա ինչո՞ւ այն ժամանակ կոպիտ ասած` մունաթ չեկաք իշխանությունից, թե իրենք ինչու չէին մաքրել այդ ցուցակները: Երկու պարզ պատասխան ունի դա, երկու պարզ հանգամանք կա: Համար մեկ` իշխանությունները նոր էին արել թավշյա հեղափոխությունը, նրանց ձեռքը չկար պառլամենտ, և բնական է պահանջել իշխանությունից, որ իրենք, ունենալով այդ ռոբա-սերժական պառլամենտը հին, այդ պառլամենտով անցկացնեին ցուցակների մաքրում, դա կլիներ, կներեք, բացարձակապես անհիմն մի պահանջ, որովհետև իսկապես այնտեղ շատ կխանգարեին այդ պրոցեսին, ինչ ասես` իրենց գլխին կբերեին և այլն:

 ՀԱԿ փոխնախագահը նշեց Փաշինյանի 3 տարվա կառավարման արդունքները.

1. Պարտված պատերազմ, ավերված Արցախ, Շուշիի, Հադրութի, Քելբաջարի ու Լաչինի կորուստ /էն հինգ շրջանը չեմ ասում, դրանք հենց պետք է հանձնվեին, որ էս կորուստները չունենայինք/, հազարավոր զոհեր եւ վիրավորներ, ազգային նվաստացում։

2. Վերակենդանացած քրեաօլիգարխիկ ուժեր որպես խորհրդարանական ընդդիմություն՝ «պողպատե» զրահով։

3. Ամեղսունակ եւ բոլոր ոլորտներում կառավարումը տապալած իշխանության վերարտադրություն անսահմանափակ լծակներով եւ նույնքան անսահմանափակ անպատասխանատվությամբ։

Իրականում իդեալական կոկտեյլ ապագա ցնցումների համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում