«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Հայաստանցի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով:

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

Գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը իրավունք է վաստակել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։

Հայաստանի հավաքականի կազմում վաղը գորգ են դուրս գալու 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որի մրցակիցը առաջին գոտեմարտում լինելու է նորվեգացի Ստիգ Անդրե Բերգեն, և 67կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որի մրցակիցն է լինելու Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլյան։