«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մատենադարանն իր դռները բացում է այցելուների առջև

Մատենադարանն իր դռները բացում է այցելուների առջև

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

Սիրելի այցելունե´ր,

Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը:

Համավարակի պայմաններում անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։

  • Թանգարան և ընթերցասրահ այցելության ողջ ընթացքում կրել դիմակ:
  • Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով:
  • Թանգարանի ներսում և ընթերցասրահում պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
  • Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:
  • Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:
  • Թանգարանային համալիր և ընթերցասրահ չեն կարող այցելել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուները:

Ընթերցասրահը բաց է երեքշաբթի-շաբաթ, ժամը 10:00-18:00:
Թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ, ժամը 10:00-17:00:

Թանգարանային համալիր խմբային այցելությունների դեպքում խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով  (010) 562578 հեռախոսահամարով, կամ ուղարկելով նամակ contact@matenadaran.am էլ․հասցեին:

Սիրով սպասում ենք։

Այցելության կարգին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
http://www.matenadaran.am/?id=448&lng=3