Հարութ Ուլոյան. «Մի քանի նկատառում «գաղտնազերծված» նախաձեռնության վերաբերյալ»

Խոսք 06.05.2021   10:30   471

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Մի քանի նկատառում «գաղտնազերծված» նախաձեռնության վերաբերյալ

 Ակնհայտ է, որ «ի սկզբանե» ձախողված և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից որպես անցյալի նախաձեռնություն ներկայացվող գաղափարի ներկայիս շրջանառումը ոչ թե նպատակ ուներ դրական արձագանքների արժանանալու, այլ, որպես խայծ, Քոչարյանի (ինչ-որ առումով նաև Սարգսյանի) իրական շարժառիթները հրապարակայնորեն «բացահայտելու»: 

Հրապարակման մեջ Քոչարյանի դիրքորոշման և 17-ի խմբակի հետ վերջինիս առնչության վերաբերյալ հիշատակումն արդեն իսկ փակում էր նրա առջև դուռն ու բացառում դրական արձագանքը: Ինչ վերաբերում է Սարգսյանին, ապա նրա առջև դուռը կիսաբաց էր թողնված, որը, ըստ էության, փակվեց Սարգսյանի կողմից: 

Արդյունքում ստացվում է, որ  իր նախաձեռնությամբ Տեր-Պետրոսյանը ի ցույց դրեց այն, որ Քոչարյանն ու Սարգսյանը առաջնորդվում են ոչ թե «հայրենիքը փրկելու» առաջնահերթությամբ, կամ, թեկուզ, ռեալ-պոլիտիկի թելադրմամբ, այլ զուտ իրենց անձնական ամբիցիաներով: Ակնհայտ էր, որ նման  խայծն, այո Տեր-Պետրոսյանի դեմ արհեստական բացասական լարվածություն էր առաջացնելու, սակայն արդյունքում ապացուցվեց Քոչարյանի և Սարգսյանի կողմից ստեղծված իրավիճակն ամեն գնով սեփական շահերին ծառայեցնելու գործելաոճը: 
***
Ինչ վերաբերում է իշխանությունների արձագանքներին, ապա այդ առումով իրավիճակն շատ ավելի ողբալի է:

  • Մարտի 1-ի գործը ոչնչացրած,
  • գործի բացահայտման վերաբերյալ հասարակության ուշադրությունն ու հետաքրքրվածությունը բթացրած, 
  • Քոչարյանին քաղաքական գործոն դարձրած,
  • իրենց իսկ կողմից ձևավորած Սահմանադրական դատարանի միջոցով Քոչարյանին արդարացրած

իշխանությունները խոսում են այն մասին, որ Տեր-Պետրոսյանի համար Մարտի 1-ը «հակասության» կամ «տարաձայնության» հարց է: 

Դե իրար ծափ տվեք ու ցրվեք տներով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարութ Ուլոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon