«Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է»

Կարևոր 20.11.2020   15:00   906

Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Հայցելով նրանց ներողամտությունը, հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, Նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը: Որովհետև, եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ:

Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՜ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

Արման Մուսինյան
ՀՀ Առաջին նախագահի խոսնակ

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր- Պետրոսյան, Արման Մուսինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon