«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. հանդիպումը կկայանա տեսակապով

Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. հանդիպումը կկայանա տեսակապով

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղի կունենա հեռավար կարգով՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Այս մասին հայտնել է ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարի օգնական Իյա Մալկինան: Տեղեկությունը փոխանցում է armeniasputnik-ը:

«Դեկտեմբերի 4 – ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը ՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, բայց ոչ առերես ձևաչափով, ինչպես պլանավորվում Էր ավելի վաղ», - գրել է Մալկինան:

Հիշեցնենք, որ նիստը պետք է տեղի ունենար Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կազմակերպելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, Մոսկվա պետք է մեկներ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը: