Պատմության այս օրը. ապրիլի 10
Այսօր դիմադրության շարժման համաշխարհային օրն է
Այսօր քույրերի և եղբայրների օրն է
2010 - Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ, ինչի հետևանքով մահացավ Կաչինսկին և իշխանության ներկայացուցիչներ:
1992 - Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերը իրականացրին խաղաղ բնակչության կոտորած, արդյունքում զոհվեց մի քանի տասնյակ հայ:
1973 - Ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ, 2002 թվականի աշխարհի չեմպիոն Ռոբերտո Կառլոսը։
1972 - Ստորագրվում է կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին Միջազգային Կոնվենցիան:
1970 - Թողարկվեց առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101:
1957 - Դուբնայում գործարկվեց Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի սինխրոֆազատրոնը։
1952 - Ծնվել է ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը։
1944 - Օդեսան ազատագրվում է ֆաշիստական զորքերից:
1932 - Ծնվել է եգիպտացի հանրաճանաչ դերասան Օմար Շարիֆը։
Հայտնի ֆիլմերն են «Մայրիկ», «Մակենայի ոսկին», «Լոուրենս Արաբացի»։ «Ոսկե գլոբուսի» երկակի դափնեկիր է, ներկայացվել է «Օսկարի»։
1912 - Բրիտանական «Տիտանիկ» հսկա նավը դուրս եկավ իր վերջին նավարկությանը։
1849 - Ամերիկացի Վոլտեր Հանթը պատենտավորում է բուլավկան։
1840 - Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։ Հայկական մարզը, որի տարածքը մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ, դադարեց գոյություն ունենալ։ Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։
1833 - Առաջին անգամ սկսվեց լուցկիների արտադրությունը։
1710 - Անգլիայում ուժի մեջ մտավ հեղինակային իրավունքի մասին օրենք: