Պատմության այս օրը. ապրիլի 28

Օրացույց 28.04.2021   09:30   767

Այսօր Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

2006 - Մեկնարկեց «Գուգլ Թարգմանիչը»։ 2010-ից թարգմանում է նաև հայերեն։

2001 - Առաջին տիեզերական զբոսաշրջիկ Դենիս Տիտոյի թռիչ­քը։ Սոյուզ TM-32 տիեզերանավով ուղևորվել է Միջազգային տիեզերակայան։

2000 - Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ստորագրում են նավթամուղ կառուցելու համաձայնագիր:

1993 - Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելեց Հայաստան, իր հետ բերելով 2.5 միլիոն դոլարի օգնություն:

1988 - Ծնվել է իսպանացի ֆուտբոլիստ Խուան Մատան։

1981 - Ծնվել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեսիկա Ալբան։

1974 - Ծնվել է իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Քրուզը։

1969 - Շառլ դը Գոլը ինքնակամ հրաժարվեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնից:

1945 - Իտա­լա­ցի պար­տի­զան­նե­րը մա­հա­պատ­ժի են են­թար­կում Բե­նի­տո Մու­սո­լի­նի­ին և նրա սիրուհի Կլարա Պետաչիին։

1937 - Ծնվել է Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը։

1926 - Ծնվել է ամերիկացի գրող Հարփեր Լին։

«Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակն է։

1914 - ԱՄՆ-ում արտոնագրվեց օդորակիչը:

1908 - Ծնվել է գերմանացի բիզնեսմեն Օսկար Շինդլերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել է 1100 հրեաների։ Շինդլերի պատմությանն է նվիրված «Շինդլերի տապանը» վեպը, որի հիման վրա էլ նկարահանվել է հայտնի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։

1908 - Հիմնադրվում է Էսպերանտոյի Համաշխարհային Ընկե­րա­կցությունը։

1878 - Ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Լայոնել Բերիմորը։

227 - Որմիզդականի ճակատամարտը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ապրիլի 28, Խուան Մատա, Պենելոպե Քրուզ, Օսկար Շինդլեր, Հարփեր Լի, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon