«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հոկտեմբերի 6

Պատմության այս օրը. հոկտեմբերի 6

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ուղեղային կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cerebral Palsy Day) *
  • Սխտորի սիրահարների օրը (Garlic Lovers Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Բժշկի օգնականի օրը (Physician Assistant Day)
  • ԱՄՆ - Գերմանա-ամերիկյան ազգային օրը (National German-American Day)
  • ԱՄՆ - Անմիտ գլխարկի ազգային օրը (National Mad Hatter Day) *
  • ԱՄՆ - Դստերը դրամական փոխանցման ազգային օրը (National Transfer Money to Your Daughter Day) *
  • ԱՄՆ - Գնալ և այն վերցնելու օրը (Come and Take it Day) *
  • ԱՄՆ - Գորշուկի ազգային օրը (National Badger Day) *
  • ԱՄՆ - Լապշայի ազգային օրը (National Noodle Day) *
  • ԱՄՆ - Մարզչի ազգային օրը (National Coaches Day) *
  • ԱՄՆ - «Պլյուս» չափսի երախտագիտության ազգային օրը (National Plus Size Appreciation Day) *
  • ԱՄՆ - Նարնջագույն գինու ազգային օրը (National Orange Wine Day) *
  • ԱՄՆ - Աշխատավայրում մրգերի ազգային օրը (National Fruit at work Day) *
  • Բելառուս - Արխիվիստի օրը
  • Եգիպտոս - Զինված ուժերի օրը
  • Թուրքմենստան - Հիշատակի և ազգային սգո օրը
  • Իրան - Անասնաբույժի օրը *
  • Կուբա - Բարբադոսի ահաբեկչության տարելիցը
  • Հայաստան - Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օրը *
  • Հունգարիա - Արադի նահատակների հիշատակի օրը
  • Ղազախստան - Աուդիտորի և հաշվապահի օրը
  • Ղազախստան - Պաշտպանական արդյունաբերության աշխատողների օրը
  • Շրի Լանկա - Ուսուցչի օրը
  • Ռուսաստան -  Ռուս ապահովագրողի օրը *
  • Ռուսաստան - Ջահից կախվելու օրը *
  • Սենեգալ - Տուբա քաղաքի մեծ մաղալի օրը (Magal de Touba)
  • Սիրիա - Տիշրինի ազատագրման օրը
  • Սլովակիա - Դուկլի լեռնանցքի զոհերի օրը

* Հոկտեմբերի 6-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Սկսեց գործել Instagram լուսանկարների փոխանակման ծրագիրը:
2009 - Կոստա Ռիկայի նախկին (1990-1994) նախագահ Ռաֆայել Կալդերոնը դատարանի կողմից դատապարտվեց 5 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար:
2004 - Ջուրն իջեցվեց «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը։
2000 -
Ըստ բրիտանական "NetNames" ընկերության հաղորդագրության, գրանցվեց 30 միլիոներորդ դոմեյն-անունը:
2000 -
Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի հրաժարականը։
1986 - Կանադան ստացավ ՄԱԿ-ի մրցանակը քաղաքական փախստականներին ընդունելու համար:
1986 - Գարի Կասպարովը Անատոլի Կարպովի հետ խաղում պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը:
1981 - Սպանվում է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը։
1980 -
Երկու «Կոկտեյլ Մոլոտովա» շշեր են նետվում Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի վրա։ 

  • Հրդեհի արդյունքում վիրավորվում է հյուպատոս Քեմալ Արիքանը, պատճառվում է նյութական վնաս։ 
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմատնօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։

1979 - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը այցելեց «Սպիտակ տուն»՝ Վաշինգտոն:
1977 - ՄիԳ-29 կործանիչի առաջին թռիչքը:
1962 - Լոնդոնում տեղի ունեցավ Ջեյմս Բոնդի մասին «Դոկտոր Նոու» առաջին կինոնկարի պրեմիերան:
1960 - Նյու Յորքում տեղի ունեցավ Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» կինոնկարի պրեմիերան՝ Քըրք Դուգլասի գլխավոր դերակատարմամբ։
1959 - Վլադիվոստոկում Ն. Խրուշչովը շրջանառության մեջ դրեց «Նորին Մեծություն բանվոր դասակարգ» արտահայտությունը:
1959 - Հայֆայում (Իսրայել) սկսեց գործել «Կարմելիտ» Մերձավոր Արևելքում առաջին մետրոպոլիտենը:
1955 - Փ
արիզի ավտոսրահում առաջին անգամ ցուցադրվեց անսովոր Citroën DS-ը:

  • «Աստվածուհին» դարձավ քսաներորդ դարի ամենանշանավոր ավտոմեքենաների մրցույթի երրորդ մրցանակակիրը։

1940 - Բացվեց Երևանի բուսաբանական այգին։
1927 -
Նյու Յորքում տեղի ունեցավ առաջին ձայնային ֆիլմի պրեմիերան («Ջազի երգիչը»):
1920 - Կրեմլում հանդիպեցին անգլիացի ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը և Վլադիմիր Լենինը:
1917 -
Այն երաժշտությունը, որը մարդկանց տրամադրում է ցատկոտել ու թռչկոտել «Գրական ժողովածուն» անվանեց «ջազ»:
1908 - Կիպրոսը
հայտարարեց Թուրքիայից անկախանալու և Հունաստանին միանալու մասին:
1889 - Թոմաս Էդիսոնը ցուցադրեց առաջին կինոնկարը։
1889 - Փարիզում բացվել է «Մուլեն Ռուժ» կաբարեն:
1866 - ԱՄՆ-ի պատմության մեջ կատարվեց գնացքի առաջին կողոպուտը:

  • Ռենո եղբայրների հանցախումբը գողացավ ավելի քան 10 հազար դոլար։

1801 - Նապոլեոնը Հոլանդիային նոր Սահմանադրություն շնորհեց:
1790 - Ժնևցի ոսկերիչ Յակոբ Շվեպը ներկայացրեց արհեստական հանքային ջրի պատրաստման գործընթացը։
1769 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը իջավ Նոր Զելանդիա:
1683 - Ամերիկա (Փենսիլվանիա) ժամանեցին առաջին գերմանացիները և հիմնեցին Գերմանթաուն բնակավայրը:
1536 - Հերետիկոսության համար խարույկին այրվեց անգլիացի կրոնական բարեփոխիչ, Աստվածաշնչի անգլերեն թարգմանիչ Ուիլյամ Թինդեյլը:
Մ. թ. ա. 69 - Տիգրանակերտի ճակատամարտը.
Լուկուլլոսի զորքը հաղթում է Տիգրան Մեծի գլխավորած հայոց բանակին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Լևոն Արոնյան, հայ նշանավոր շախմատիստ միջազգային գրոսմայստեր
1981 - Ուդոմպորն Պոլսակ, թայլանդացի ծանրորդուհի, օլիմպիական չեմպիոն (2004):
1963 - Էլիզաբեթ Շու, ամերիկացի կինոդերասանուհի:
1959 - Բեկոր Աշոտ, Արցախի հերոս, ազատամարտիկ։
1943 - Օտտավիո Բիանկի, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ։
1942 - Բրիթ Էքլընդ, շվեդ դերասանուհի, մոդել:
1931 - Նիկոլայ Չերնիխ (մ. 2004), խորհրդային աստղագետ, հայտնագործել է ավելի քան 500 փոքր մոլորակներ։
1930 - Հաֆեզ ալ-Ասադ (մ. 2000), Սիրիայի 20-րդ նախագահը (1971-2000):
1927 - Բիրգիտ Բրյուլ (մ. 1996), դանիացի երգչուհի և կինոդերասանուհի:
1923 - Հենրիխ Գաբայ (մ. 2003), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ:
1908 - Քերոլ Լոմբարդ (Ջեյն Էլիս Փիթերս, մ. 1942), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի թեկնածու:
1906 - Ջանեթ Գեյնըր (մ. 1984), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» կինոմրցանակի առաջին մրցանակակիր:
1905 - Ֆյոդոր Շալյապին (կրտսեր) (մ. 1992), ամերիկացի և իտալացի կինոդերասան, ռուս երգիչ Ֆ. ի. Շալյապինի որդին:
1903 - Էռնեստ Ուոլթոն (մ. 1995), իռլանդական միջուկային ֆիզիկոս, լիցքավորված մասնիկների առաջին արագացուցչի ստեղծողը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1951):
1900 - Մարտին Վարդանյան, հայ խորհրդային քիմիկոս։
1891 - Կալման Կալոչաի (մ. 1976 թ.), հունգարացի էսպերանտոլոգ, թարգմանիչ և բանաստեղծ՝ էսպերանտո լեզվով:
1887 - Շառլ Էդուար Լե Կորբյուզյե (մ. 1965), ֆրանս-շվեյցարական ճարտարապետ, նկարիչ և գրող, ճարտարապետության մեջ մոդեռնիզմի հիմնադիրը։
1875 - Նիկոլայ Բաև, ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ (մ. 1952)։
1849 - Բեզիլ Զախարոֆ (մ. 1936), հունա-ռուսական գործարար, ֆինանսիստ և զինավաճառ:
1846 - Ջորջ Վեստինգաուզ (մ. 1914), երկաթուղու արգելակի գյուտարարը։
1820 - Յենին (Ժենին) Լինդ (մ. 1887), շվեդական օպերային երգչուհի (սոպրանո):
1745 - Ֆրանցիսկ Սմուգլևիչ (մ. 1807), լեհ նկարիչ, Լիտվայի գեղանկարչության դպրոցի հիմնադիրը:
1732 - Նևիլ Մասկելայն (մ. 1811), անգլիացի աստղագետ, Արեգակի հեռավորությունը չափողը։
1459 - Մարտին Բեհայմ (մ. 1507), գերմանացի գիտնական և ծովագնաց, առաջին գլոբուսի ստեղծողը:
1289 - Վացլավ III (սպանվել է 1306), Հունգարիայի թագավոր (1301-1305), Լեհաստանի և Չեխիայի թագավոր (1305-1306):