«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հոկտեմբերի 7

Պատմության այս օրը. հոկտեմբերի 7

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Համարժեք աշխատանքին գործողությունների համաշխարհային օրը (World Day of Action for Decent Work) *
  • Դպրոցական զբոսանքի միջազգային օրը (International Walk to School Day) *
  • Եռակի նյարդային նևրալգիայի իրազեկման միջազգային օրը (International Trigeminal Neuralgia Awareness Day) *
  • Լոգակոնքի օրը (Bathtub Day) *
  • Պոեզիայի պատահական նոպաների օրը (Random Acts of Poetry Day) *
  • Ցողունային բջիջների և ոսկրածուծի մասին Մարգոյ թիմի իրազեկման օրը (Team Margot Stem Cell And Bone Marrow Awareness Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Շոկոլադով քրենդելի ազգային օրը (National Chocolate Covered Day) *
  • ԱՄՆ - Ֆրապե սուրճի ազգային օրը (National Frappe Day) *
  • ԱՄՆ - Ներքին գեղեցկության ազգային օրը (National inner Beauty Day) *
  • ԱՄՆ - Դդմի կորիզի ազգային օրը (National Pumpkin Seed Day) *
  • ԱՄՆ - Ոստիկանի հետ սրճելու ազգային օրը (National Coffee with a Cop Day) *
  • ԱՄՆ - LED լամպի ազգային օրը (National LED Light Day) *
  • ԱՄՆ - Հեծանվային և ոտքով դպրոց գնալու ազգային օրը (National Walk and Bike to School Day) *
  • Իրան - Բնակավայրերի և ցեղերի օրը *
  • Իսպանիա - Սուրբ Մարիամ Աստվածածնի Տոնը *
  • Կանադա - Կանադական գարեջրի օրը (Canadian Beer Day) *
  • Լաոս - Ուսուցչի օրը
  • Լաոս - Լաոսի բանկի հիմնադրման օրը (BOL Foundation Day in Laos)
  • Հայաստան - Գրադարանավարի օրը *
  • Ղրղզստան - Քաղաքացիական ավիացիայի օրը
  • Ճապոնիա - Նագասակա Կունտի փառատոն (Nagasaki Kunchi Festival) *
  • Չեռնոգորիա - Զինված ուժերի օրը
  • Պուերտո Ռիկոն - Բարի վերաբերմունքի օրը *
  • Ռուսաստան -  ԽՍՀՄ Սահմանադրության օրը
  • Ռուսաստան - Շտաբային ստորաբաժանումների կազմավորման օրը
  • Ռուսաստան - Քաղաքավարի մարդկանց օրը *
  • Ռուսաստան - Ջերմ հիշողությունների օրը *
  • Ուկրաինա - ՆԳՆ վետերանների ընկերակցության օրը

* Հոկտեմբերի 7-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսեց Աֆղանստանում։
1999 -
Հայտնաբերվեց աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներխուժում էր Windows NT-ի անվտանգության ամենաբարձր մակարդակը՝ համակարգային դրայվերների տարածք:

  • Այս հատկությամբ վիրուսին դժվար էր  բուժել հիշողության բազմաթիվ հակավիրուսային ծրագրերով։

1999 - Բրիտանացի գիտնականները հայտարարեցին արեգակնային համակարգի տասներորդ, ամենահեռավոր և ամենամեծ մոլորակի հնարավոր գոյության մասին:
1998 - Ռուսաստանի կոմունիստներն ու արհմիությունները բողոքի համընդհանուր գործադուլ անցկացրեցին Բորիս Ելցինի քաղաքականության դեմ:
1993 - Ռուսաստանի № 1 պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվեց Անհայտ զինվորի շիրիմի մոտ:
1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվեց Լատվիայի դրոշը:
1982 -
Նյու Յորքում տեղի ունեցավ անգլիացի հեղինակներ Էնդրյու Լլոյդ Ուեբերի և Թիմ Ռայսի «Կատուներ» մյուզիքլի առաջնախաղը:

  • 2000 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ նրա վերջին՝ 7485-րդ ներկայացումը Բրոդվեյում։

1971 - «Motown Records»-ը թողարկեց 13-ամյա Մայքլ Ջեքսոնի առաջին «Got to Be There» սինգլը։

  • Մինչև տարեվերջ երգը հայտնվեց ամերիկյան հիթ-շքերթի Top 10-ում, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ Մեծ Բրիտանիայի առաջին տասնյակում:

1971 - Նյու Յորքում տեղի ունեցավ «Ֆրանսիական կապավորը» ֆիլմի պրեմիերան՝ Ջին Հեքմենի գլխավոր դերակատարությամբ:

  • Ավելի ուշ ֆիլմն արժանացավ չորս «Օսկարի»։

1966 - ԽՍՀՄ-ից արտաքսվեցին բոլոր չինացի ուսանողները:
1959 - «Լունա-3» տիեզերական ապարատն առաջին անգամ պտույտ գործեց Լուսնի շուրջը։

  • Սարքը Լուսնի հակառակ կողմից առաջին լուսանկարները կատարեց և ուղարկեց Երկիր։

1958 - Սիրիան և Եգիպտոսը լուծարեցին իրենց կառավարությունները՝ ստեղծելով միասնական Միացյալ Արաբական Հանրապետությունը:
1944 -
Դումբարտոն Օկսում (ԱՄՆ) ավարտված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի և Չինաստանի խորհրդաժողովում որոշվեց Ազգերի լիգան փոխարինել Միավորված ազգերի կազմակերպությամբ։
1920 -
Օքսֆորդի համալսարան ընդունվեցին առաջին հարյուր կանայք։
1919 -
Հիմնադրվել է ամենահին ավիաընկերությունը՝ հոլանդական KLM (Թագավորական հոլանդական ավիաուղիներ)։
1913 - Քալգարիի մոտակայքում (Կանադա) հայտնաբերվեց նավթի հանքավայրը։
1903 -
Օնտարիոյում (Կանադա) բացվեցին արծաթի հանքաշերտերը:
1868 -
ԱՄՆ-ում բացվեց Քորնելի համալսարանը:
1826 -
Մասաչուսեթսում բացվեց ԱՄՆ-ում առաջին երկաթուղին։
1806 -
Անգլիայում արտոնագրվեց առաջին պատճենահանող թուղթ:
1793 -
Ֆրանսիական Ռեյմսում հրապարակավ կոտրվեց Սուրբ ապակաթիթեռը, որի մեջ պահվող մյուռոնով օծվել են Ֆրանսիայի 30-ից ավելի թագավորներ, ինչպես նաև, ըստ լեգենդի, V-րդ դարում Քլոդվիգ թագավորի մկրտությունը:
1737 - Սենտ Մորիսում (Քվեբեկ) կատարվեց Կանադայի առաջին երկաթաձուլությունը:
1571 -
Տեղի ունեցավ պատմության խոշորագույն ծովամարտերից մեկը՝ Լեպանտոյի ճակատամարտը՝ Սուրբ լիգայի նավատորմի և Օսմանյան կայսրության նավատորմի միջև:

  • Քրիստոնեական նավատորմը լիակատար հաղթանակ տարավ, որը Օսմանյան տիրապետության վերջն էր Միջերկրական ծովում:

312 մ. թ. ա. - Մակեդոնական օրացույցով այդ օրվանից կատարվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը։

  • Օգոստոսին Ալեքսանդր Մակեդոնացու նախկին հրամանատար Սելևկ I  Նիկատորը  նվաճեց Բաբելոնը և հիմնեց Սիրիական թագավորությունը, որը գոյություն է ունեցել մինչև մ. թ. ա. 64 թվականը:

Մ. թ. ա. 3761 - Հուդայականության մեջ աշխարհի ստեղծման օրը, որից սկսվում է ժամանակի հաշվարկը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Հոլլանդ Ռոդեն, ամերիկացի դերասանուհի
1982 - Ջերմեյն Դեֆո, անգլիացի ֆուտբոլիստ
1976 - Ժիլբերտու Սիլվա, բրազիլացի ֆուտբոլիստ
1972 - Լյուկ վան Վելի, հոլանդացի շախմատիստ, գրոսմայստեր
1970 - Նիկոլ Արի Փարկեր, ամերիկացի մոդել և դերասանուհի
1967 - Թոնի Բրեքսթոն, ամերիկացի երգչուհի-երգահան
1955 - Յո-Յո Մա, ամերիկացի թավջութակահար
1952 - Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի 4-րդ նախագահը
1947 - Արմեն Տեր-Կյուրեղյան, ամերիկահայ ճարտարագետ
1937 - Ռաֆիկ Խաչատրյան, հայ նշանավոր քանդակագործ (մ. 1993)
1927 - Էդուարդ Աբալյան, հայ դերասան, կինոռեժիսոր (վ. 1987)
1926 - Մարտունի Պողոսյան, հայ ճարտարագետ
1902 - Զահարիա Ստանկու, ռումին գրող և քաղաքական գործիչ
1900 - Հայնրիխ Հիմլեր, գերմանացի հրամանատար և քաղաքական գործիչ (մ. 1945)
1896 - Պաուլինիո Ալկանտարա, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող
1885 - Նիլս Բոր, դանիացի գիտնական, ֆիզիկոս