Պատմության այս օրը. հուլիսի 19

Օրացույց 19.07.2020   09:00   501

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Առանց լողազգեստի օրը (Day Without Bathing Suits) *

Ազգային

  • ԱՄՆ - «Դեյքուիրի» կոկտեյլի ազգային օրը (National Daiquiri Day) *
  • ԱՄՆ - Պաղպաղակի ազգային օրը (National Ice Cream Day) *
  • ԱՄՆ - Էնն Հաթչինսընի հիշատակի օրը (Anne Hutchinson Memorial Day) *
  • ԱՄՆ - Վերին լճի օրը (Lake Superior Day) *
  • ԱՄՆ - Լեզու հանելու օրը (Stick Out Your Tongue Day) *
  • Բելառուս - Մետալուրգի օրը
  • Թուրքմենստան - Բերքի տոն (Галла байрамы) 
  • Լաոս - Անկախության օրը 
  • Կոլումբիա - Հայրենիքի հերոսների և նրանց ընտանիքների օրը
  • Կուբա - Երեխաների օրը
  • Հայաստան - Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն (Հայ Առաքելական եկեղեցի)

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

  • Հայաստան - Մետալուրգի օրը 
  • Ղազախստան - Մետալուրգի օրը 
  • Ճապոնիա - Կին նախարարների օրը *
  • Միացյալ Թագավորություն - Ֆլիտչի ազգային օրը (National Flitch Day) *
  • Մյանմա - Նահատակների օրը 
  • Նեպալ - Qարտարագետի օրը 
  • Նիկարագուա - Սանդինիստական հեղափոխության օրը (Sandinista Revolution Day) 
  • Պանամա - Երեխաների օրը
  • Ռուսաստան - Մոսկվա գետի օրը
  • Ռուսաստան - Մետալուրգի օրը
  • Ռուսաստան - Մոռու մուրաբայով կարկանդակի օրը *
  • Ռուսաստան - Կոնծելու տոնը
  • Վենեսուելա - Երեխաների օրը 
  • Ուկրաինա - Մետալուրգիական և հանքարդյունաբերության օրը

* Հուլիսի 19-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Աշխարհում լեզվի առաջին փոխպատվաստման վիրահատությունը հաջող ավարտ է ունենում։
1996 - Ատլանտայում սկսվում են XXVI Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են ռեկորդային թվով մարզիկներ՝ 10․744 մարդ՝ 7060 տղամարդ ու 3684 կին։
1991 - Թեհրանում հազարավոր մարդիկ խուճապով լքում են տներն այն բանից հետո, երբ չինացի աստղագետը քաղաքի համար մոտալուտ երկրաշարժ է կանխատեսում։
1980 - Մոսկվայում տեղի է ունենում XXII Օլիմպիական խաղերի բացումը։
1966 - 50-ամյա Ֆրենկ Սինատրան ամուսնանում է 20-ամյա Միա Ֆերոուի հետ։
1954 - Լույս է տեսնում Էլվիս Փրեսլիի առաջին սինգլը։
1952 - Հելսինկիում բացվեցին XV օլիմպիական խաղերը։
1949 - Լաոսն անկախություն է ստանում Ֆրանսիայից։
1949 - ԱՄՆ-ի նախագահ Գարի Տրումենը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը կկործանի ինքն իրեն։
1946 - Մերիլին Մոնրոյի առաջին կինոփորձը, որի արդյունքում նա պայմանագիր է կնքում 20th Century Fox կինոստուդիայի հետ։
1943 - Ուինսթոն Չերչիլը ներկայացնում է այսբերգները որպես լողացող ավիաբազաներ օգտագործելու պլանը։
1940 - Անգլիայում պատերազմի ընթացքում արգելվում է նոր ավտոմեքենաների վաճառքը։
1926 - Եկատերինոսլավ քաղաքն ստանում է Դնեպրոպետրովսկ անունը։
1914 - Գրիգորի Ռասպուտինը ողջ է մնում իր դեմ կատարված մահափորձից հետո։
1900 - Բացվեց Փարիզի մետրոյի առաջին գիծը։
1814 - Անգլիացի ծովագնաց Մ․ Ֆլայնդերզն իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքն անվանում է Ավստրալիա։

  • Գիրքը հրատարակվելուց 24 ժամ հետո նա մահանում է։

1586 - Ջոն Դեվիսի արշավախումբը հասնում է Գրենլանդիայի հարավային ափ, որին տալիս են Ամայի Հող անունը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Ադամ Մորիսոն, ամերիկացի նախկին բասկետբոլիստ
1982 - Ջարեդ Պադալեկի, ամերիկացի դերասան
1976 - Բենեդիկտ Կամբերբետչ, բրիտանացի դերասան
1972 - Էբբե Սանդ, դանիացի ֆուտբոլիստ
1960 - Ատոմ Էգոյան, կանադահայ ռեժիսոր  
1947 - Բրայան Մեյ, անգլիացի երգիչ և կիթառահար, գիտնական աստղաֆիզիկոս, «Queen» ռոք խմբի անդամ

  • Խմբի մի շարք հիթերի հեղինակն է՝ «The Show Must Go On», «We Will Rock You», «Hammer to Fall», «Who Wants to Live Forever», «I Want It All», «The Prophet’s Song» և այլն։ 
  • 2009 թվականին արժանացել է Հայաստանի բարձրագույն պետական պարգևի՝ Պատվո շքանշանի։

1938 - Վախթանգ Կիկաբիձե, վրացի դերասան, երգիչ

  • Մհեր Մկրտչյանի հետ նկարահանվել է «Միմինո» ֆիլմում։

1934 - Սիպիլ, գրող, մանկավարժ
1898 - Հերբերտ Մարկուզե, 
գերմանա-ամերիկացի սոցիոլոգ և փիլիսոփա
1896 - Արչիբալդ Ջոզեֆ Քրոնին, շոտլանդացի ֆիզիկոս և գրող
1893 - Վլադիմիր Մայակովսկի, ռուս պոետ
1834 - Էդգար Դեգա, ֆրանսիացի նկարիչ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բրայան Մեյ, Էդգար Դեգա, Բենեդիկտ Կամբերբետչ, հուլիսի 19, Պատմության այս օրը, Վախթանգ Կիկաբիձե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon