Պատմության այս օրը. հունիսի 30

Օրացույց 30.06.2020   09:00   460

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սոցիալական ցանցերի համաշխարհային օրը (World Social Media Day) *
  • Պառլամենտարիզմի միջազգային օրը (International Day of Parliamentarism) *
  • Աստերոիդի օրը (Asteroid Day) *
  • Կոորդինացիոն վայրկյանի կարգավորման օրը (Leap Second Time Adjustment Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Կանանց հարցերով ազգային կազմակերպությունների օրը (National Organization for Women Day)
  • ԱՄՆ - Ասուպներին հետևելու ազգային օրը (National Meteor Watching Day) *
  • ԱՄՆ - OOTD ազգային օրը (National OOTD Day) *
  • ԱՄՆ - «Մայ Թայ» կոկտեյլի ազգային օրը (National Mai Tai Day) *
  • ԱՄՆ - Սոցիալական մեդիայի ազգային օրը (National Social Media Day) *
  • Բելառուս - Տնտեսագետի օրը 
  • Բութան - Ռինպոչե Գուրույի ծննդյան տարեդարձը (Birth Anniversary of Guru Rinpoche) 
  • Գվատեմալա - Բանակի օրը 
  • Դոմինիկյան Հանրապետություն - Ուսուցչի օրը 
  • Եգիպտոս - Հունիսի 30-ի ապստամբության տարեդարձը
  • Իսրայել - Ռազմածովային նավատորմի օրը
  • Իսպանիա - Ֆիլիպինաիսպանական բարեկամության օրը
  • Իսպանիա - Սուրբ Մարցիալի պատվո շքերթը Իրունում
  • Իրան - Իմամ Մահդիի չարչարանքների օրը
  • Կոնգո - Անկախության օրը
  • Հայաստան - Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: 14 գլուխներից բաղկացած նրա գիրքը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 7-6-րդ դարերին: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, ով դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուգոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում իր խելքի ու օժտվածության շնորհիվ կարևոր պաշտոն ստացել:  Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն  ամբաստանությունից փրկելու և հետո էլ  Նաբուգոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածների պաշտելու մեջ և պահանջում  թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ՝ սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Նաբուգոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ:

Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուգոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցը: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուգոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց,  օրհնում և երկրպագում Աստծուն: Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որովհետև Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր աղոթքներին` իր զորավոր Աջով օգնական և պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»:

  • Հնդկաստան - Ռեմնա Նի (Remna Ni) 
  • Չիլի - Հրշեջ կամավորների օրը
  • Ռուսաստան - Տնտեսագետի օրը
  • Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի անվտանգության ծառայության աշխատողի օրը
  • Ռուսաստան - Մետաղադրամով վիճակ նետելու օրը 
  • Սուդան - Հեղափոխության օրը
  • Ֆիլիպիններ - Ֆիլիպինաիսպանական բարեկամության օրը
  • Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն - Համընդհանուր աղոթքի օրը

* Հունիսի 30-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Հայտարարվեց, որ Լիվերպուլի օդանավակայանը կան­վանվի Ջոն Լենոնի անունով։
1997 - Մեծ Բրիտանիայում հրապարակվում է Հարի Փոթերի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը»։
1994 - Առաջին անգամ ԱՄՆ բանտերում կալանավորվածների թի­վը գերազանցեց մեկ միլիոնը։
1972 - Առաջին անգամ կիրառվեց կոորդինացիոն վայրկյանը։
1964 - Ստացվում են Լուսնի՝ մոտ տարածությունից արված առաջին նկարները։
1960 - Կոնգոն անկախացավ Բելգիայից։
1956 - Մեծ կանյոնի մոտ երկու ուղևորատար ինքնաթիռների բախումից 128 մարդ է զոհվում։
1951 - Կոլորադո նահանգում վթարի է ենթարկվում Douglas DC-6 ինքնաթիռը։

  • Վթարին զոհ է դառնում 50 մարդ։

1948 - Գիտնականներ Ուիլյամ Շոկլին, Ուոլտեր Բրատեյնը և Ջոն Բարդինը հայտարարեցին տրանզիստորի ստեղծ­ման մասին։
1936 - Լույս է տեսնում Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպի առաջին տպաքանակը։
1913 - Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը։
1908 - ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ներկայիս տարածքում՝ Տունգուսկայում տեղի է ունեցել հսկայական ուժի պայթյուն:

  • Մինչ օրս գիտնականները վիճում են, թե որն է եղել պայթյունի պատճառը: Ակնհայտը միայն այն է, որ եթե պայթյունը լիներ մարդաբնակ տարածքում, ապա կլինեին հարյուր հազարավոր, իսկ գուցե նաև միլիոնավոր զոհեր:

1905 - Ալբերտ Էյնշտեյնը հրապարակեց «Հատուկ հարաբերականության տեսությունը»։
1894 - Կորեան հայտարարում է Չինաստանից անկախանալու մասին։
1894 - Բացվեց լոնդոնյան ամենահանրահայտ կամուրջը՝ Թա­ուեր-Բրիջը:
1893 - Գտնվեց 995 կարատ քաշով «Էկսելսիոր» ադամանդը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Մայքլ Ֆելփս, ամերիկացի լողորդ

  • 23 անգամ դարձել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Օլիմպիական խաղերում մրցանակների թվով ռեկորդակիր է։

1968 - Ֆիլ Անսելմո, ամերիկացի երաժիշտ, ով հայտնի է որպես «Pantera» գրուվ-մետալ խմբի անդամ
1966 - Մայք Թայսոն, ամերիկացի բռնցքամարտիկ
1925 - Ֆիլիպ Ժակոտե, շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
1922 - Ժակ Իխմալյան, հայ նկարիչ, լրագրող (մ. 1978)
1895 - Ռուբեն Յոլյան, հայ վիրաբույժ (մ. 1955)
1891 - Սթենլի Սփենսեր, անգլիացի նկարիչ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մայք Թայսոն, Պատմության այս օրը, հունիսի 30

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon